Գլխավոր էջ
Շաբաթվա հոդված
Իրանի միջուկային ծրագիր, համարվում է աշխարհի ամենախիստ վերահսկվող միջուկային ծրագրերից մեկը։ Չնայած Իրանը պնդում է, որ իր ծրագիրն ունի խաղաղ նպատակներ, այն զարգացրել է միջուկային տեխնոլոգիաներ, որոնք նրան հնարավորություն են տալիս ունենալ միջուկային զենք ստեղծելու կարողություններ։ Մասնագետների կարծիքով, ծրագրի ռազմական կարողությունները հնարավոր են Նաթանզի և Արակի նման օբյեկտներում զանգվածային հարստացման գործունեության միջոցով։ 2025 թվականի հունիսին Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) հայտնել է, որ Իրանն առաջին անգամ 20 տարվա ընթացքում չի համապատասխանել իր միջուկային պարտավորություններին: Ի պատասխան՝ Իրանն սկսել է նոր հարստացման կայան և տեղադրեց առաջադեմ ցենտրիֆուգաներ։
Իրանի միջուկային ծրագիրը սկսվել է 1950-ական թվականներին Փեհլևիների դինաստիայի օրոք՝ ԱՄՆ աջակցությամբ։ Այն ընդլայնվել է 1970-ականներին՝ էներգետիկ ռեակտորների ծրագրերով, դադարեցվել է 1979 թվականի Իրանական հեղափոխությունից հետո և գաղտնի վերսկսվեց 1980-ականների Իրան-իրաքյան պատերազմի ժամանակ։ 1990-ականներին Իրանը հետապնդել է միջուկային վառելիքի լիարժեք ցիկլ և ձեռք է բերել ցենտրիֆուգների տեխնոլոգիա անօրինական ցանցերի միջոցով, այդ թվում՝ Պակիստանի և Հյուսիսային Կորեայի հետ կապերի միջոցով։ Նաթանզի և Արակի չհայտարարագրված հարստացման վայրերը բացահայտվել են 2002 թվականին, իսկ Ֆորդոու՝ ստորգետնյա վառելիքի հարստացման վայրը բացահայտվել է 2009 թվականին։
Իրանի միջուկային ծրագիրը տասնամյակներ շարունակ միջազգային ուշադրության կենտրոնում է եղել։ 2003 թվականին Իրանը դադարեցրել է իր պաշտոնական միջուկային զենքի ծրագիրը և պնդում է, որ իր ծրագիրն ունի միայն խաղաղ նպատակներ, սակայն վերլուծաբաններն ու Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հերքել են նման պնդումները։ Իրանն այժմ ուրանը հարստացնում է մինչև 60% մաքրության (մոտ է զենքի համար նախատեսված մակարդակին) և արագացնում է իր միջուկային առաջընթացը՝ տեղադրելով ավելի առաջադեմ ցենտրիֆուգներ։ Վերլուծաբանները զգուշացնում են, որ այս գործողությունները շատ ավելի մեծ են, քան ցանկացած հավանական քաղաքացիական նպատակ... Ավելին⇒
Նորություններ
Շարունակվող իրադարձություններ՝ Իրանա-իսրայելական պատերազմ • Իսրայելա-պաղեստինյան պատերազմ (2023-2024) • Ռուսաստանի ներխուժում Ուկրաինա


- հունիսի 22-ին Սիրիայի Դամասկոս քաղաքի հույն ուղղափառ Սուրբ Եղիա եկեղեցում պատարագի ժամանակ ակահաբեկիչը կրակ է բացել և գործարկել պայթուցիկ սարք, որի հետևանքով զոհվել է առնվազն 22 և վիրավորվել 63 մարդ։
- հունիսի 22-ին ԱՄՆ-ը «GBU-57» ռումբերով (լուսանկարում) հարվածներ է հասցրել Իրանի միջուկային օբյեկտներին։
- հունիսի 13-ին Իսրայելը սկսել է «Առյուծի վերելք» գործողությունը Իրանի դեմ, որի ընթացքում թիրախային հարվածներ է հասցրել Իրանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներին, Իրանի ռազմական ղեկավարությանը և միջուկային ոլորտի ավագ գիտնականներին: Նույն օրը, երեկոյան՝ Իրանը հակադարձել է «Իրական խոստում III» գործողությամբ, ինչից հետո սկսվել է Իրանա-իսրայելական պատերազմը։
- հունիսի 6-ին Դոնալդ Թրամփի վարչակազմի իրականացրած արտաքսման ռազմավարություն դեմ Լոս Անջելեսում սկսվել են բողոքի ցույցեր (լուսանկարում), որոնք վերածվել են փողոցային անկարգությունների։
- հունիսի 1-ին կայացած ընտրություններում Լեհաստանի նոր նախագահ է ընտրվել Կարոլ Նավրոցկին։
- հունիսի 1-ին ուկրաինական անօդաչու թռչող սարքերը թիրախավորել են ռուսական Բելայա, Դյագիլևո, Իվանովո Սևեռնի և Օլենյա ավիաբազաները։ Ըստ նախնական տվյալների՝ վնասը կազմել է ավելի քան 2 միլիարդ ԱՄՆ դոլար։
- մայիսի 26-ին Երևանում մեկնարկել է «Երևանյան երկխոսություն» 2-րդ միջազգային համաժողովը։
- մայիսի 24-ին Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղը» շնորհվեց իրանցի ռեժիսոր Ջաֆար Փանահիի «Պարզ զուգադիպություն» կինոնկարին։
Վերջերս մահացածներ՝ Մայքլ Մեդսեն •Դիոգու Ժոտա • Գուժ Մանուկյան • Վահան Շիրխանյան
Գիտե՞ք, որ․․․


- ...մեկ ամսում 10․000 տոննա կշռող շենքը (լուսանկարում) տեղաշարժել են 16 մետր դեպի հարավ, պտտել 90 աստիճանով, ապա կրկին տեղաշարժել 30 մետր դեպի արևմուտք, և այդ ընթացքում շենքում տեղակայված կազմակերպության աշխատակիցները զբաղվել են իրենց գործով։
- ...այս նկարիչը մահացել է ծիծաղից, ինչի պատճառը եղել է երգիծական շնչով իր իսկ պատկերած Աֆրոդիտե դիցուհին, որի համար մոդել էր ծառայել նկարը պատվիրած պառավ մի կին։
- ...աշխարհի ամենամեծ գունավոր մատիտներից մեկը դեղին է (լուսանկարում)։
- ...մակարունը մակարոն չէ, բայց նրանց նախնին նույնն է։
- ...կասկածելի համբավ ունեցող հազվադեպ հանդիպող շախմատային սկզբնախաղը ոչ միայն տարածված է սկսնակների շրջանում, այլև հաջողությամբ կիրառվել է աշխարհի ապագա չեմպիոնի կողմից:
- ...երբեմն տնտեսությանն աջակցելու համար «ուղղաթիռից փողեր են թափում»։
Ներկայացում
Վիքիպեդիան առցանց, բազմալեզու, խմբակային հանրագիտարանային նախագիծ է, որն աշխատում է վիքի ձևաչափով։ Նախագիծը նպատակ ունի տրամադրել ազատ, հավաստի և ստուգելի բովանդակություն, որը յուրաքանչյուրը կարող է փոփոխել և բարելավել։
Վիքիպեդիան առաջնորդվում է հիմնարար սկզբունքներով, իսկ բովանդակությունը հրապարակվում է Creative Commons BY-SA արտոնագրի ներքո։ Այն կարելի է պատճենել և օգտագործել՝ պահպանելով սույն արտոնագրի պայմանները։ Վիքիպեդիայում ողջ տեղեկատվությունը ներկայացված է ազատ, առանց գովազդի և իր օգտագործողների անձնական տվյալների օգտագործման։
Վիքիպեդիայի հոդվածների հեղինակները կամավորներն են։ Նրանք կոորդինացնում են իրենց ջանքերը համաձայն համայնքում ընդունված կանոնների և ուղեցույցների ու առանց առաջնորդների։
Այս պահին Հայերեն Վիքիպեդիայում կա՝ | |
320 012 հոդված |
401 ակտիվ խմբագիր |
Համագործակցություն
Վիքիպեդիան հանրագիտարան է, որն ստեղծվել և զարգանում է քեզ նման այցելուների կողմից։ Այստեղ գործում է «մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի համար» սկզբունքը։
Առաջին անգա՞մ ես փորձում. օգտվի՛ր օգնության դասընթացից։ Չգիտես՝ ինչի՞ց սկսել. ահա մի քանի խորհուրդ։
Մասնակցի՛ր այս ամիս կազմակերպվող նախագծերին։


- Պատանեկան Վիքիճամբար 2025
- Հետաքրքրաշարժ Վիքի 2
- Հոդվածներ «Գյուղատնտեսական հանրագիտարանից»
- «Վիքիպեդիա» կրթական ծրագիր
- Բժշկական կարևորագույն հոդվածներ
Այս օրը պատմության մեջ

- 1887 թ. – ծնվել է Մարկ Շագալը, ազգությամբ հրեա, ֆրանսիացի նկարիչ (մահ. 1985 թ.):
- 1923 թ. – Լեռնային Ղարաբաղի հայաբնակ մասից կազմվեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը (ԼՂԻՄ) Խանքենդի կենտրոնով, որը հետո վերանվանվեց Ստեփանակերտ:
- 1930 թ. – մահացել է Արթուր Կոնան Դոյլը, շոտլանդացի գրող, հայտնի է որպես Շերլոկ Հոլմսի մասին դետեկտիվ պատմվածքների հեղինակ (ծն. 1859 թ.):
- 1940 թ. – ծնվել է Ռինգո Սթարը, անգլիացի երաժիշտ, Beatles խմբի անդամներից:
- 1947 թ. – ծնվել է Կառլոս Սանտանան, մեքսիկացի երգիչ և երաժիշտ:
- 1956 թ. – մահացել է Գոթֆրիդ Բենը, գերմանացի բանաստեղծ-էքսպրեսիոնիստ, էսսեիստ, արձակագիր, Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների ժամանակ զինվորական բժիշկ (ծն. 1886 թ.):
- 1990 թ. – առաջին անգամ եթեր հեռարձակվեց «Ֆորտ Բոյար» հեռուստախաղը:
- 2003 թ. – ստեղծվեց Հայաստանի միավորված կոմունիստական կուսակցությունը:
Օրվա պատկեր

