Գլխավոր էջ
Շաբաթվա հոդված

Ամերիկյան բացառիկություն (անգլ.՝ American exceptionalism), ազգային բացառիկության վրա հիմնված աշխարհայացք, ազգայնական գաղափարախոսություն, ըստ որի՝ Միացյալ Նահանգներն իր պատմական զարգացմամբ, արժեքներով, ազգային ոգով և քաղաքական համակարգով առանձահատուկ է, եզակի կամ օրինակելի՝ համեմատած այլ երկրների հետ։ Այս հայեցակարգը հաճախ ենթադրում է, որ Միացյալ Նահանգների ծագումն ու ուղին յուրահատուկ են մարդկության պատմության մեջ, ինչն էլ կանխորոշում է նրա բացառիկ առաքելությունը համաշխարհային թատերաբեմում՝ որպես ազատության փարոս հանդիսացող «բլրի վրայի քաղաք»։
«Ամերիկյան բացառիկություն» հավաքական ձևակերպումը սկզբնավորվել է Իոսիֆ Ստալինի և Ջեյ Լավսթոունի միջև 1929 թվականին Մոսկվայում տեղի ունեցած բանավեճի արդյունքում։ Տարաձայնության առանցքը Միացյալ Նահանգների՝ մարքսիստական հեղափոխության ընդհանուր օրինաչափություններին չենթարկվելու թեզն էր․ ԽՍՀՄ ղեկավարը բարկացած պահանջել էր վերջ տալ «ամերիկյան բացառիկության հերետիկոսությանը»՝ պնդելով, որ կապիտալիզմի համաշխարհային ճգնաժամի կանոնները հավասարապես տարածվում են նաև Միացյալ Նահանգների վրա։
Ամերիկացի ականավոր քաղաքագետ և սոցիոլոգ Սեյմուր Մարտին Լիպսեթը իր «Ամերիկյան բացառիկություն. երկսայրի սուր» (1996) աշխատությունում համակարգված կերպով ներկայացրել է այս հայեցակարգի հիմքերը։ Ըստ նրա՝ ի տարբերություն էվոլյուցիոն ճանապարհով անցած եվրոպական հասարակությունների, Միացյալ Նահանգները ձևավորվել է հեղափոխական իրադարձության արդյունքում։ Հենց այս պատմական շրջադարձի՝ 1776 թվականին Անկախության հռչակագրի ընդունման շնորհիվ ծնվել է «առաջին նոր ազգը»՝ օժտված աշխարհը վերափոխելու յուրահատուկ պատասխանատվությամբ։ Լիպսեթն այս երևույթն անվանում է «ամերիկանիզմ», որի առանցքում ընկած են ազատության, ինդիվիդուալիզմի, հանրապետականության, ժողովրդավարության, մերիտոկրատիայի և ազատ շուկայական տնտեսության (laissez-faire) սկզբունքները։ Ժամանակի ընթացքում ներքին արժեքների այս համակարգը վերաճել է աշխարհքաղաքական հայեցակարգի։ Ամերիկյան քաղաքական դիսկուրսում (հատկապես Ռոնալդ Ռեյգանի ժամանակաշրջանում) ձեռք է բերել հայրենասիրական իմաստ։
Քաղաքագիտական համատեքստում տերմինը նաև մատնանշում է ԱՄՆ-ի՝ որպես համաշխարհային բացառություն՝ նորմայից շեղման (Outlier) կարգավիճակը՝ ինչպես դրական, այնպես էլ բացասական դրսևորումներով։ Հայեցակարգի քննադատները շեշտում են, որ այս գաղափարախոսությունը հաճախ հանգեցնում է ազգային գերազանցության կեղծ զգացումի, սեփական մշակույթի բացարձակացման և այլ ժողովուրդներին սեփական կամքն ու արժեքները պարտադրելու միակողմանի քաղաքականության։ Ավելին⇒
Նորություններ
Շարունակվող իրադարձություններ՝ Իսրայելա-ամերիկյան հարվածներ Իրանին (2026) • Իրանի բողոքի ցույցեր • Ռուսաստանի ներխուժում Ուկրաինա

- նոյեմբերի 7-ին Կրակովի պատմական կենտրոնի Շուկայի հրապարակում (լուսանկարում) տեղի ունեցած հրաձգության հետևանքով վեց մարդ է զոհվել, ևս 15-ը՝ վիրավորվել։
- հոկտեմբերի 26-ին Լոնդոնում կայացած արարողության ժամանակ 2026 թվականի «Ոսկե գնդակին» արժանացել է անգլիացի ֆուտբոլիստ Հարի Քեյնը (լուսանկարում)։
- հոկտեմբերի 24-ին Նարե Քերոբյանն իր «BOO!» երգով հաղթել է «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում։
- հնդկական թամիլ ծագմամբ հարավաֆրիկացի փաստաբան Նավի Պիլայը արժանացել է 2026 թվականի խաղաղության Նոբելյան մրցանակին։
- սեպտեմբերի 30-ին Սաուդյան Արաբիայի օդային տարածքով անցնող Flydubai Flight 1073 ինքնաթիռի անձնակազմը և ուղևորները կանխել են ինքնաթիռը առևանգելու կամ կործանելու փորձը:
- Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն արժանացել է գերմանական խաղաղության մրցանակին։
Վերջերս մահացածներ՝ Լիդիա Ֆեդոսեևա-Շուկշինա • Տինտո Բրաս • Պատրիկ Ստյուարտ • Ռյու Մուրակամի • Դավիթ Մուրադյան • Եվա Մարի Սեյնթ
Գիտե՞ք, որ․․․


- ․․․բոլոր ժամանակների մեծագույն զանգը (նկարում) չորս դարից ավելի գտնվում է «պղտոր գետի» հատակում։
- ․․․հանդերձյալ աշխարհում ապրելու համար չինացիները տպագրում են հատուկ թղթադրամներ։
- ․․․բրիտանացի քաղաքական գործիչը կենդանության օրոք ստացել է գրականության Նոբելյան մրցանակ, իսկ մահից հետո նրա ստեղծած կտավը վաճառվել է 1.762.500 ֆունտ ստեռլինգով։
- ․․․Երկրորդ համաշխարհային պատերազմի խոշորագույն օդային աղետի մասին լռել են ավելի քան 60 տարի:
- ․․․եվրոպական ֆուտբոլը ԱՄՆ-ում զարգացել է ամերիկյան ֆուտբոլի այս գործչի ջանքերով։
- ․․․մինչ օրս հայտնաբերված ամենահին փայտե անիվը (լուսանկարում) 5100-5350 տարեկան է։
Ներկայացում
Վիքիպեդիան առցանց, բազմալեզու, խմբային հանրագիտարանային նախագիծ է, որն աշխատում է վիքի ձևաչափով։ Նախագիծը նպատակ ունի տրամադրել ազատ, հավաստի և ստուգելի բովանդակություն, որը յուրաքանչյուրը կարող է փոփոխել և բարելավել։
Վիքիպեդիան առաջնորդվում է հիմնարար սկզբունքներով, իսկ բովանդակությունը հրապարակվում է Creative Commons BY-SA արտոնագրի ներքո։ Այն կարելի է պատճենել և օգտագործել՝ պահպանելով սույն արտոնագրի պայմանները։ Վիքիպեդիայում ողջ տեղեկատվությունը ներկայացված է ազատ, առանց գովազդի և իր օգտագործողների անձնական տվյալների օգտագործման։
Վիքիպեդիայի հոդվածների հեղինակները կամավորներն են։ Նրանք կոորդինացնում են իրենց ջանքերը համաձայն համայնքում ընդունված կանոնների և ուղեցույցների ու առանց առաջնորդների։
| Այս պահին Հայերեն Վիքիպեդիայում կա՝ | |
| 333 215 հոդված |
596 ակտիվ խմբագիր |
Համագործակցություն
Վիքիպեդիան հանրագիտարան է, որն ստեղծվել և զարգանում է քեզ նման այցելուների կողմից։ Այստեղ գործում է «մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի համար» սկզբունքը։
Առաջին անգա՞մ ես փորձում. օգտվի՛ր օգնության դասընթացից։ Չգիտես՝ ինչի՞ց սկսել. ահա մի քանի խորհուրդ։
Մասնակցի՛ր այս ամիս կազմակերպվող նախագծերին։


- Ինտերնետի կառավարումը. ինչ է, ով է
- Հայ-սլովենական համատեղ խմբագրաթոն
- Հոդվածներ «Գյուղատնտեսական հանրագիտարանից»
- «Վիքիպեդիա» կրթական ծրագիր
- Բժշկական կարևորագույն հոդվածներ
Այս օրը պատմության մեջ

- 1840 թ. – ծնվել է Օգյուստ Ռոդենը, ֆրանսիացի քանդակագործ և գրաֆիկ, 19-րդ դարի ամենաականավոր քանդակագործներից մեկը (մահ. 1917 թ.)։
- 1895 թ. – Արևմտյան Հայաստանի Սեբաստիա քաղաքում տեղի ունեցան հայ բնակչության զանգվածային ջարդեր։
- 1923 թ. – ընդունվեց ԽՍՀՄ պետական դրոշը։
- 1935 թ. – ծնվել է Լյուդմիլա Գուրչենկոն, ռուս հայտնի դերասանուհի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի (մահ. 2011 թ.)։
- 1939 թ. – ծնվել է Լուցիա Պոպպը, սլովակ օպերային երգչուհի, սոպրանո (մահ. 1993 թ.)։
- 1942 թ. – սկսվեց Գուադալկանալի ծովամարտը, Երկրորդ համաշխարհային պատերազմի ամենանշանավոր մարտերից մեկը։
- 1946 թ. – ծնվել է Օլեգ Եսայանը, հայ քաղաքական և պետական գործիչ և դիվանագետ, Արցախի առաջին վարչապետը։
- 1965 թ. – ամերիկյան SS Yarmouth Castle նավը վառվեց Մայամիից դուրս գալուց հետո և 3 օր հետո խորտակվեց, մահացավ 92 մարդ, ևս 400-ը ստացան լուրջ այրվածքներ։
- 2014 թ. - Արցախի արևելյան հատվածում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով խոցվեց Պաշտպանության բանակի օդուժի Մի-24 հարվածային ուղղաթիռը։

